Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ աշխատակիցներին զենքով սպառնացած դատավորի գործը կարճվել է. «Ժամանակ»

25 Դեկտեմբեր, 2019 09:27
ԱԻՆ աշխատակիցներին զենքով սպառնացած դատավորի գործը կարճվել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի հոկտեմբերի 26-ին դեպքի վայր մեկնող ԱԻՆ աշխատակիցներին ճանապարհ չզիջած, ապա նաև զենքով սպառնացած վարչական դատարանի դատավոր Արթուր Այվազյանը անխափան կերպով շարունակում է արդարադատություն իրականացնել: Ավելին՝ նրան ևս 40 նոր գործ է մակագրվել:

Հատուկ Քննչական ծառայությունից «Ժամանակ»-ին փոխանցեցին, որ դատավորի վերաբերյալ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ դատավորը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի քրոջ ամուսինն է, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի սանիկը»

 

Լրահոս

Դիտել ավելին