Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը անցնում են դաշինքի նոր փուլի. Մամեդյարով

24 Դեկտեմբեր, 2019 23:58
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը անցնում են դաշինքի նոր փուլի. Մամեդյարով

Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը. գրում է aliq.ge-ն: Նախարարները քննարկել են ռազմավարական համագործակցության և համատեղ տնտեսական ծրագրերը, որոնք երկրները միասին են իրականացնում: Նախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվել է 2020-2022 թվականների համագործակցության նոր գործողությունների ծրագիր:

Փաստաթուղթը բոլոր ոլորտներում երեք երկրի ընդհանուր շահերի կոնկրետ քայլերն ու պլանները, ինչպես նաև եռակողմ համագործակցության մեխանիզմներն է սահմանում: Հյուրերը Վրաստանին հայնել են իրենց աջակցությունը երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ: «Մեր համագործակցությունը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլ մեր պետությունները անցնում են դաշինքի նոր փուլի: Մենք ունենք ընդհանուր տեսլական տնտեսության և քաղաքականության ոլորտներում», — հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլման Մամեդյարովը:


 

Լրահոս

Դիտել ավելին