Կարևոր իրադարձություններ

Նախագահի նստավայրում հյուրընկալվել էին սահմանամերձ բնակավայրերի երեխաները

24 Դեկտեմբեր, 2019 20:45
Նախագահի նստավայրում հյուրընկալվել էին սահմանամերձ բնակավայրերի երեխաները

Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերն այսօր Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար համայնքների, ինչպես նաև Գյումրիի Շալե կենտրոնի երեխաներն էին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ավելի վաղ Տավուշի և Շիրակի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին հրավիրել էր նախագահական նստավայր՝ մասնակցելու ամանորյա տոնական միջոցառմանը և միասին նշելու գալիք Ամանորը:

Նախագահական նստավայրում փոքրիկ հյուրերի համար կազմակերպվել էր տոնական շոու-ծրագիր՝ տարբեր խաղային համարներով: Երեխաներին ողջունել, բարեմաղթանքներ են հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, որից հետո նրանք միասին վառել են նստավայրի տոնածառի լույսերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին