Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Կիեւյան կամրջից ցած նետված 64–ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

24 Դեկտեմբեր, 2019 14:14
Կիեւյան կամրջից ցած նետված 64–ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Կիեւյան կամրջից դեկտեմբերի 23-ին իրեն ցած նետած 64–ամյա տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել:

Նշենք, որ Երեւանում, դեկտեմբերի 23-ին, ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանները ծառայության ընթացքում նկատել են, որ Կիեւյան կամրջի վրա քաղաքացիներ են հավաքվել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ Կիեւյան կամրջի տակից պոլիտրավմա ախտորոշմամբ Երեւանի 1-03 շտաօպօգնության բժիշկների հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ, 64-ամյա Ռուբեն Ե.-ին:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել են, որ ժամը 11:20-ի սահմաններում Ռուբեն Ե.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին