Կարևոր իրադարձություններ

Վրաերթ Հանրապետության հրապարակի մոտ. 15-ամյա տուժածի վիճակը ծանր է

24 Դեկտեմբեր, 2019 10:05
Վրաերթ Հանրապետության հրապարակի մոտ. 15-ամյա տուժածի վիճակը ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 20:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հանրապետության հրապարակից դեպի Սախարովի հրապարակ ընկած հատվածում տեղի է ունեցել վրաերթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալիկ Ս.-ն «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հայաստան Կ.-ին (ծնված 2004 թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին