Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ նոր կարգավորումներ են մտցրել գազամատակարարման ոլորտում. «Ժամանակ»

24 Դեկտեմբեր, 2019 08:40
Ի՞նչ նոր կարգավորումներ են մտցրել գազամատակարարման ոլորտում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է նոր կարգավորումներ մտցնել գազամատակարարման ոլորտում, մասնավորապես՝ նոր սպառողների գազամատակարարման համակարգին միանալը դարձնել սպառողի համար ավելի շահավետ:

 Հանձնաժողովը համարում է, որ մինչև 5 մետր գազատարների կառուցումը կիրականացվի «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվին: Իսկ դրանից ավելիի դեպքում կվճարի սպառողը, կվճարի միացման աշխատանքների դիմաց, բայց հետագայում նա հետ կստանա այդ գումարը՝ յուրաքանչյուր ամիս իր սպառած գազի գնի 5 տոկոսի չափով պակաս վճարելով գազամատակարարին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին