Կարևոր իրադարձություններ

Զգուշացում և քամի՝ Բաքվից. «168 ժամ»

24 Դեկտեմբեր, 2019 08:16
 Զգուշացում և քամի՝ Բաքվից. «168 ժամ»

«Ուսումնասիրում ենք ցանկացած նման զեկույց: Նման զեկույցները ոչ լիարժեքորեն են արտացոլում իրերի դրությունը կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄՃԽ-ում էական մեծ է թուրքական և ադրբեջանական լոբբիի ազդեցությունը, ինչը միանշանակ է թե՛ փորձագետների, թե՛ իրենց կազմի, թե՛ իրենց մոտ ընդգրկված և ֆինանսավորված կազմակերպությունների տեսքով: 

Հետևաբար՝ բնական է, որ ոչ լիարժեք և օբյեկտիվ տեղեկություններ են»,-«168 Ժամի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած զեկույցին, որը վերնագրված է՝ «Ելքեր փակուղուց Լեռնային Ղարաբաղում»:

Նրա խոսքով՝ որոշ գաղափարներ ինչ-որ տեղ իրականությանը մոտ են, օրինակ՝ այն, որ կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ: Սա միանշանակ է, որովհետև Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումը: Բայց նրա գնահատմամբ՝ սխալ կլինի այն ամբողջությամբ համարել օբյեկտիվ զեկույց:

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, որ նման զեկույցները ճանաչողական բնույթ են կրում, որոնք արտացոլում են իր արևմտյան գործընկերների պատկերացումները, գիտելիքներն այս հակամարտության, դրա կարգավորման մոտեցումների վերաբերյալ: Նրա գնահատմամբ՝ սկզբունքային նշանակություն ունի այն, որ ՄՃԽ-ն կարգավիճակի հարցն արձանագրում է որպես էական հարց՝ նշելով, որ այդ ուղղությամբ պետք է աշխատել: 

Ընդհանուր առմամբ, ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ նկատվում է, որ զեկույցում կան ադրբեջանամետ տեսակետներ: «Շտապեք, այլապես պատերազմ կսկսվի, դա ես դիտարկում եմ՝ որպես զգուշացում և քամի, որը փչում է Բաքվից: Մի շարք այլ դիտարկումներում ևս նկատվում էր Բաքվի ազդեցությունն այս զեկույցի վրա»,- ասել է Տարասովը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին