Կարևոր իրադարձություններ

Առաջարկվում է ներդնել կրթական ծրագրի իրականացման այլընտրանքային ձև

23 Դեկտեմբեր, 2019 20:00
Առաջարկվում է ներդնել կրթական ծրագրի իրականացման այլընտրանքային ձև

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն  է տվել  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է ներդնել հեռավար՝ դիստանցիոն կրթություն իրականացնելու մեխանիզմ, որը կրթական ծրագրի իրականացման այլընտրանքային ձև է,  որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:

 

Մեկ այլ փոփոխությամբ՝  ավագ դպրոցներում նախատեսվում է ներդնել կրեդիտային համակարգ: Օրենսդրական փաթեթը վերաբերում է նաև դպրոցների տնօրենների ընտրության կարգին: Նախատեսվում է տնօրենների ընտրության կարգը սահմանել այնպես, որ բացառվի նրանց գիտելիքները կրկնակի ստուգելու մեխանիզմը, որը կիրառվում է այսօր:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաև օրակարգի երրորդ՝ «Համընդհանուր ներառական կրթության անցման հետօրենսդրական մոնիթորինգի» մասին զեկույցին, որը հանձնաժողովի առաջարկով իրականացրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին