Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում ականապատման կեղծ ահազանգի հետևանքով 15 դատարան է տարհանվել

23 Դեկտեմբեր, 2019 14:51
Մոսկվայում ականապատման կեղծ ահազանգի հետևանքով 15 դատարան է տարհանվել

Մոսկվայում դեկտեմբեր 23-ին պայթյունի սպառնալիքի պատճառով 15 դատարան է տարհանվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայությանը հղումով: 

«Տեղադրված պայթուցիկ սարքերի մասին տեղեկություններ ստանալուց հետո տարհանում է իրականացվել, աշխատակիցները և այցելուները լքել են շենքը: Այժմ ստուգման աշխատանքներ են անցկացվում»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Մոսկվայի և Սանկտ Պետերբուգի դատարանների, մետրոյի կայարանների, երկաթուղային կայանների, դպրոցների և մանկապարտեզների «ականավորման» ալիքն արդեն երեք շաբաթ շարունակվում է: Տարհանումների քանակը հասնում է հազարի: Բոլոր սպառնալիքները ստուգումների արդյունքում պարզվել է՝ կեղծ են:

 

Լրահոս

Դիտել ավելին