Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Երևանում 15-ամյա պատանու են դանակահարել

23 Դեկտեմբեր, 2019 12:46
Երևանում 15-ամյա պատանու են դանակահարել

Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Հովհաննիսյան փողոցից ձախ այտոսկրի և կրծոսկրի ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 15-ամյա մի պատանու:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներին են միացել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները և համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին պարզվել է, որ տուժողին Հովհաննիսյան փողոցի 18 շենքի մոտ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է Նորքի 11-րդ փողոցի 17-ամյա մի բնակիչ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 19-ին, կասկածվողը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին