Կարևոր իրադարձություններ

Բեռնատարների վարորդներին խորհուրդ է տրվում Վարդենյաց լեռնանցքում կիրառել անվաշղթաներ

23 Դեկտեմբեր, 2019 09:15
Բեռնատարների վարորդներին խորհուրդ է տրվում Վարդենյաց լեռնանցքում կիրառել անվաշղթաներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին