Կարևոր իրադարձություններ

Գորիս-Որոտան ավտոճանապարհին հարակից տարածքում բռնկված հրդեհն ինքնամարվել է. այրվել է մոտ 13 հա բուսածածկույթ

23 Դեկտեմբեր, 2019 09:03
Գորիս-Որոտան ավտոճանապարհին հարակից տարածքում բռնկված հրդեհն ինքնամարվել է. այրվել է մոտ 13 հա բուսածածկույթ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 06:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 06:40-ին հրդեհն ինքնամարվել է: Այրվել է 13 հա բուսածածկույթ: 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 14:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին: Ժամը 18:25-ին մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին