Կարևոր իրադարձություններ

Հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարում նվաճել են 7 ոսկե և 2 արծաթե մեդալ

22 Դեկտեմբեր, 2019 23:40
Հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարում նվաճել են 7 ոսկե և 2 արծաթե մեդալ

Դեկտեմբերի 16-21-ը ՌԴ Պյատիգորսկում կայացած բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում հիանալի է հանդես եկել Հայաստանի հավաքականը: Հայ բռնցքամարտիկները նվաճել են 9 մեդալ՝ 7 ոսկե, 2 արծաթե: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Մրցաշարի հաղթող են դարձել 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը, 75 կգ քաշային Էրիկ Աբելյանն ու գերծանր քաշային Տիգրան Գևորգյանը: 2-րդ տեղն են գրավել 49 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու գերծանր քաշային Մկրտիչ Մանուկյանը:

Բացի այդ, հայ բռնցքամարտիկներին տրվել են անհատական մրցանակներ: Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել Գուրգեն Կակոյանը: Ռուսլան Ասլիկյանին մրցանակ է շնորհվել լավագույն տեխնիկա ցուցադրելու համար: Հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ու մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ

 

Լրահոս

Դիտել ավելին