Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի մարզում 13-ամյա աղջիկը գլխացավի դեմ դեղահաբ է խմել և մահացել

22 Դեկտեմբեր, 2019 22:40
Մոսկվայի մարզում 13-ամյա աղջիկը գլխացավի դեմ դեղահաբ է խմել և մահացել

ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում 13-ամյա աշակերտուհին մահացել է ծանոթ աղջկանից վերցրած դեղահաբն ընդունելուց հետո:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին: Զբոսանքի ժամանակ աղջկա մոտ գլխացավ է սկսվել, և ծանոթուհին նրան դեղահաբ է տվել: Կուլ տալով դեղը՝ դպրոցականն իրեն վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը:

Ավտոբուսի կանգառում պառկած աղջկան հայտնաբերել են անցորդները և շտապօգնություն են կանչել, սակայն հիվանդանոցի ճանապարհին աղջիկը կոմայի մեջ է ընկել: Մինչ այդ նա հասցրել է բժշկին պատմել ընդունած դեղահաբի մասին, սակայն ծանոթի անունը չի հայտնել:  

Հիվանդանոցում աղջիկը մահացել է սրտային անբավարարությունից: Վարկածներից մեկի համաձայն՝ դեղամիջոցը կարող էր օրգանի աշխատանքի խախտում հարուցել, քանի որ դեռահաս աղջկա մոտ սրտի արատ է եղել: Մեկ այլ վարկածով՝ դեռ հայտնի չէ, թե ինչ դեղ է նա խմել, և գուցե դա ինչ-որ արգելված նյութ է եղել:

Աղջկա հարևանների խոսքով՝ դպրոցում դեռահասները սնյուս (ծծելու ծխախոտ) են օգտագործելիս եղել, որը գնում էին ներգաղթյալներից: Աղջկա մահվան գործով ստուգումներ են իրականացվում:

 

Լրահոս

Դիտել ավելին