Կարևոր իրադարձություններ

Արթիկում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

22 Դեկտեմբեր, 2019 18:44
Արթիկում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Դեկտեմբերի 22-ին, ժամը 16:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 12 հասցեում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 16:56-ին: Այրվել է «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: Տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին