Կարևոր իրադարձություններ

Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի 21-ամյա ուսանողը Opel-ով բախվել է ծառին

22 Դեկտեմբեր, 2019 17:35
Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի 21-ամյա ուսանողը Opel-ով բախվել է ծառին

Դեկտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Անդրանիկ Երիցյանն իր վարած Opel մակնիշի 36 GT 700 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Երիցյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Երիցյանը սովորում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի 4-րդ կուրսում։
 

Լրահոս

Դիտել ավելին