Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է նախագահական թոշակից

22 Դեկտեմբեր, 2019 15:01
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է նախագահական թոշակից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է նախագահական թոշակից, որը նրան հետագայում պետք է տրվեր որպես երկրի նախկին ղեկավար գրում է Le Parisien-ը:
 
Կառավարության աղբյուրը հայտնել է, որ դա վերաբերում է ինչպես նախագահական առաջին ժամկետի ավարտի (2022 թվականի մայիսին) վճարումներին, այնպես էլ կենսաթոշակին, որը նա կունենա, եթե նա մնա երկրորդ ժամկետի համար: Նախագահի կենսաթոշակը ամսական 6,220 եվրո է:
 
Նշվում է, որ Մակրոնի այս որոշումը կապված է երկրում տիրող իրավիճակի հետ. դեկտեմբերի սկզբից Ֆրանսիայում գործադուլ է սկսվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ, որի արդյունքում ֆրանսիացիների որոշ կատեգորիաներ, ներառյալ տրանսպորտի աշխատողները, կարող են կորցնել մի շարք արտոնություններ և հատուկ կենսաթոշակային ռեժիմով թոշակի անցնելու հնարավորությունը:
 
 

Լրահոս

Դիտել ավելին