Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

«Մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր».Դավիթ Տոնոյանն ամփոփում է տարին

22 Դեկտեմբեր, 2019 14:37
«Մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր».Դավիթ Տոնոյանն ամփոփում է տարին

2019 թվականը հաջողված էր բոլոր առումներով: Այս մասին տարին ամփոփող Կառավարության հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Անցյալ տարին հաջողված էր բոլոր առումներով, մասնավորապես` մենք կյանքի կոչեցինք շատ կարեւոր սննդի կազմակերպման ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար եւ բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն  ունենալու իրավունքը եւ մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,-ասել է նա:

Նախարարի խոսքով` անցնող տարին նշանավորվել է նաեւ նոր սպառազինությունների  ձեռքբերմամբ. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, հայոց բանակը համալրվեց նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության տեսակներով: Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին