Կարևոր իրադարձություններ

«Երեւանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը 3 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել

21 Դեկտեմբեր, 2019 16:02
«Երեւանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը 3 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը 3 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը` այդպիսով բավարարելով Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը` միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան` Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանը տեղեկացրեց, որ դատարանը գրավի չափ է սահմանվել 3 միլիոն ՀՀ դրամը:

Ալեքսան Խաչատրյանի խոսքով` դատարանը նաեւ ոչ իրավաչափ է ճանաչել Լիանա Կարապետյանի ձերբակալման որոշումը:

Հիշեցնենք` Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 

Լրահոս

Դիտել ավելին