Կարևոր իրադարձություններ

Վոլգոգրադում ձերբակալել են ժամկետային զինծառայողի, որն Ադրբեջանում գտնվում էր հետախուզության մեջ

21 Դեկտեմբեր, 2019 13:45
Վոլգոգրադում ձերբակալել են ժամկետային զինծառայողի, որն Ադրբեջանում գտնվում էր հետախուզության մեջ

Ադրբեջանում հետախուզության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը, որը կասկածվում է լիազորությունների չարաշահման և ծառայակիցներից գումարների շորթման համար, ձերբակալվել է Վոլգոգրադում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի մարզի գլխավոր վարչությանը:

Վարչության տվյալներով՝ Ադրբեջանի ռազմական քննիչները քրեական գործ են հարուցել 20-ամյա տղամարդու նկատմամբ, որը ժամկետային զինծառայություն էր անցնում Ադրբեջանում:

Նրան կասկածում են լիազորությունների չարաշահման և զինծառայակիցներից գումարների շորթման համար, սակայն նա թաքնվել է քննությունից և լքել է Ադրբեջանի տարածքը: Դեկտեմբերի 20-ին հաջողվել է ձերբակալել նրան Վոլգոգրադում:

«Երիտասարդը ոստիկանների կողմից բերման է ենթարկվել Վոլգոգրադի Դերժինսկու շրջանից, որտեղ նա թաքնվում էր ազգականների մոտ»,- ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներկայում զինծառայողին տեղափոխել են դատախազություն, որպեզի արտահանձնեն Ադրբեջան:

 

Լրահոս

Դիտել ավելին