Կարևոր իրադարձություններ

Ըստ ոստիկանության, Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ արած Քոչարյանի աջակիցը ձերբակալվել է

21 Դեկտեմբեր, 2019 13:29
Ըստ ոստիկանության, Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ արած Քոչարյանի աջակիցը ձերբակալվել է

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը, որն ըստ ոստիկանության կողմից դեկտեմբերի 19-ին հրապարակված տեսանյութի՝ Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել, ձերբակալվել է:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը  Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ՝ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, կատարվել էին խուզարկություններ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին