Կարևոր իրադարձություններ

Ավստրալիայում անտառային հրդեհների պատճառով տարհանման կոչեր են արվել

21 Դեկտեմբեր, 2019 13:16
Ավստրալիայում անտառային հրդեհների պատճառով տարհանման կոչեր են արվել

Ավստրալիայի արևելյան շրջաններում՝ սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:

Երկրի Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները բնակիչներին տարհանվելու կոչ են արել, քանի որ ուժեղ քամին և չոր եղանակը նպաստում են կրակի արագ տարածմանը:

Ուժեղ քամին նաև հարևան շրջաններից ծուխը տեղափոխել է Սիդնեյ, ինչի հետևանքով քաղաքն արդեն մի քանի շաբաթ պատված է ծխով: Քաղաքի որոշ հատվածներում օդի աղտոտվածության մակարդակը համարվում է վտանգավոր: Թանձր ծխի պատճառով առաջացել է տեսանելիության ցածր մակարդակ:

Քաղաքի իշխանությունները կոչ են արել բնակիչներին հետաձգել իրենց ուղևորությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին