Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Թրամփը ստորագրեց պաշտպանական բյուջեն․ ռուսական գազատարների դեմ պատժամիջոցներն ուժի մեջ մտան

21 Դեկտեմբեր, 2019 10:07
Թրամփը ստորագրեց պաշտպանական բյուջեն․ ռուսական գազատարների դեմ պատժամիջոցներն ուժի մեջ մտան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2020 թվականի պաշտպանական բյուջեն, որում ներառված են պատժամիջոցներ ընդդեմ «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարների։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի կարիքների համար հատկացվել է 738 մլրդ դոլար (2019-ին՝ 716 մլրդ)։

ԱՄՆ-ը պահանջում է գազատարների շինարարությանը մասնակցող ընկերություններից անհապաղ դադարեցնել նախագծերի վրա աշխատանքները։

Բյուջեով նախատեսված է նաև Ուկրաինային 300 մլն դոլարի օգնության տրամադրում և Տիեզերական զորքերի ստեղծում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին