Կարևոր իրադարձություններ

Ուժեղացված հսկողություն՝ տաքսիների նկատմամբ. «Ժողովուրդ»

21 Դեկտեմբեր, 2019 08:45
Ուժեղացված հսկողություն՝ տաքսիների նկատմամբ. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տաքսիների ոլորտը կարգավորելու օրենսդրական նախագիծ է մշակում: Տրանսպորտի լիցենզավորման պետ Արայիկ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում ուժեղացվելու է հսկողությունը և´ տաքսի գործունեությամբ զբաղվող անհատ վարորդների, և´ օնլայն տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունների նկատմամբ:

«Նախատեսվում է նաև լիցենզավորում տալու ժամանակ օնլայն համակարգով հետևել` լիցենզիա ստանալու համար դիմած քաղաքացին ինչ հիվանդություններ ունի: Իսկ ավտոմեքենայի տեխնիկական վիճակին հետևելու հետ կապված հարցը քննարկման փուլում է»,- փոխանցեց Արայիկ Ստեփանյանը: 

Մեր զրուցակիցը պնդեց, որ հսկողությունն ուժեղացվելու է նաև տեխնիկական կայաններում, որպեսզի տեխզննումը ձևական չլինի: Մասնագետի խոսքով` այսօր գործող օրենքով տաքսի գործունեությունը լիցենզավորման ենթակա է, միայն սահմանված պետական տուրքն է հանվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին