Կարևոր իրադարձություններ

Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ համաներում կիրառվեց

20 Դեկտեմբեր, 2019 22:56
Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ համաներում կիրառվեց

ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր հրապարակել է «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ վճիռը։ Դատարանը դադարեցրել է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը և կիրառել համաներում:

 Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ապացուցված էր համարվել , որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել կոնկրետ գործողություններ:

Սեֆիլյանը դատապարտվել էր 10 տարի հինգ ամսվա ազատազրկման:

 

 

Լրահոս

Դիտել ավելին