Կարևոր իրադարձություններ

Գտնվել է Աչաջուր գյուղում կորած պատանին

20 Դեկտեմբեր, 2019 20:19
Գտնվել է Աչաջուր գյուղում կորած պատանին

Աչաջուր գյուղում կորած պատանին հայտնաբերվել է։ Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ 16-ամյա տղան գտնվել է Նոյեմբերյանում՝ բարեկամի տանը, իսկ այժմ նա վերադառնում է գյուղ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին ժամը 02։11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում երեկ ժամը 17։00-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ Մ.-ն տանից դուրս է եկել դեպի այգի և չի վերադարձել։ Ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Կարեն Ղալթախչյանը նշել էր, որ տղան տանից դուրս գալուց առաջ ծնողներին ոչինչ չի ասել, հեռախոսն էլ տանն է թողել։ Հատուկ է այդպես վարվել, թե պարզապես մոռացել է տանը, համայնքապետը դժվարացավ ասել, սակայն նկատեց՝ տանից դուրս է եկել թեթև հագնված. «Հեռախոսը տանն է թողել, կուրտկան էլ չի հագել։ Իմ մտածելով մոտիկ տեղ է դուրս եկել, երևի մի քանի րոպեով, որ հետ գա, բայց դուրս է եկել ու չի վերադարձել։ Ծնողներն էլ ոչ մի բան չեն ասում, միայն նշում են՝ տղան դուրս է եկել ու չի վերադարձել»,-ասաց համայնքապետը։

Կարեն Ղալթախչյանի խոսքով Գևորգը նորմալ երեխա է, հաճախում է դպրոց։ Գևորգի դասընկերները ևս իրենց ընկերոջն էին փնտրում։

Հավելենք, որ ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են՝ տղան գտնվել է Նոյեմբերյան քաղաքում՝ ժամը 18։44-ի սահմաններում։

 

Լրահոս

Դիտել ավելին