Կարևոր իրադարձություններ

Եկող տարվանից Անիի սահմանը բացվում է հայ մարդու համար. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան

20 Դեկտեմբեր, 2019 19:35
Եկող տարվանից Անիի սահմանը բացվում է հայ մարդու համար. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան

2020 թվականին Շիրակի մարզի Նորշեն (Խարկով) գյուղ մտնելու համար այլեւս անցագրի անհրաժեշտություն չի լինի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության եւ Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից սահմանային ռեժիմի փոփոխություն կլինի: Արդյունքում հայաստանցիները և երկիր ժամանող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հայկական կողմից ավելի հեշտությամբ մուտք գործել տարածք: «Ես այսօր պատմական առաքելություն ունեմ,- ասել է նա:- Վարչապետի անունից հայտարարում եմ, որ հաջորդ տարվանից Անիի հետ սահմանը բացվում է հայաստանցիների և զբոսաշրջիկների համար և առանց դժվարության կարելի է փոխել սահմանային ռեժիմը»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ այժմ սահմանային Նորշեն (Խարկով) գյուղ կարելի է մուտք գործել անարգելք և դրա համար պետք չէ վաղօրոք անցագիր ձեռք բերել: Նորշենն ու Անին դեմ դիմաց են և բաժանված են Ախուրյան գետով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին