Կարևոր իրադարձություններ

Արման Բաբաջանյանը դիմել է ՄԻՊ-ին

20 Դեկտեմբեր, 2019 18:04
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Արման Բաբաջանյանը դիմել է ՄԻՊ-ին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․

Դիմում եմ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ներքոնշյալ խնդիրը ՄԻՊ իրավասությունների սահմաններում ուսումնասիրելու և լուծելու համար:

Մոտ օրերս ցանկանում էի տեսակցել «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պահվող կալանավորի, որն ինձ չթույլատրվեց՝ պատճառաբանելով, որ վարույթն իրականացնող մարմինը՝ տվյալ պարագայում դատարանը, չի թույլատրել:

Նկատի առնեմ, որ տվյալ հասարակական հարաբերությունները կարգավորվում են օրենքով և ոչ թե վարույթն իրականացնող մարմնի անհատական ակտերով կամ գրություններով՝ մասնավորապես «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը:

Վերը նշված հասարակական հարաբերությունները եզրեր չունեն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով կարգավորվող հասարակական հարաբերությունների հետ, որով կարգավորվում են պաշտպանի, մերձավոր ազգականների և այլ անձանց հետ տեսակցությունները:

 

Վերջին դրույթը նախատեսում է վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը, քանի որ նշված անձինք գործի ելքով շահագրգռված են և դրանով պայմանավորված կարող են ազդեցություն ունենալ գործի վրա, իսկ պատգամավորը և մյուս սուբյեկտներն, ում օրենսդիրը նորմատիվ իրավական ակտով լիազորել է առանց հատուկ թույլտվության անարգել մուտք գործել ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր, ուղղակի կամ անուղղակի գործի ելքով շահագրգռված անձինք չեն, այլ անձինք, ովքեր իրացնում են սահմանադրական կամ այլ օրենքներով նախատեսված իրենց իրավուքները կամ կատարում պարտականություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին