Կարևոր իրադարձություններ

Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

20 Դեկտեմբեր, 2019 16:28
Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Սանկտ Պետեբուրգում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպմանը ԵԱՏՄ անդամ պետությունների` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները, քննարկում են ընթացիկ խնդիրները, սահմանում առաջնահերթություններ՝ համագործակցության խորացման և «ԵվրԱզԷՍ-ի» միասնական շուկայի աշխատանքը բարելավելու համար:

Հայաստանի վարչապետը կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված ձևաչափերով հանդիպումներին: Նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և հայտարարություն զանգվածային լրատվության միջոցների համար:

Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին