Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում զանգվածային հակաահաբեկչական գործողություններ են ընթանում քրդերի դեմ

20 Դեկտեմբեր, 2019 15:52
Թուրքիայում զանգվածային հակաահաբեկչական գործողություններ են ընթանում քրդերի դեմ

Թուրքիայի հարավ-արևելքում`Շըրնաք և Հաքքարի նահանգներում Kıran անվանումով հակաահաբեկչական գործողություն է սկսվել, որին մասնակցում է գրեթե 2 հազար իրավապահ, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն:

«Kıran հակաահաբեկչական գործողության իններորդ փուլում, որը տեղի է ունենում Շըրնաք նահանգում, ներգրավված է 1260 ժանդարմ, ոստիկան և զինված կամավորներ, տասներորդ փուլում, որը տեղի է ունենում Հաքքարիում` 730 իրավապահ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հակաահաբեկչական գործողությունը սկսվել է Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում օգոստոսի 17-ին: Ի հավելումն իրավապահ մարմինների ստորաբաժանումների և կամավորների` ներգրավված է եղել ռազմական ավիացիա:

Հաղորդվում է, որ գործողության նպատակն է թույլ չտալ Քրդական բանվորական կուսակցության զինյալներին տեղափոխվել ձմեռային բազաներ:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին