Կարևոր իրադարձություններ

«Երևան Սիթի» սուպերմարկետում կասկածյալ գողը տեղափոխվել է մենեջերի սենյակ, որտեղ հանկարծամահ է եղել

20 Դեկտեմբեր, 2019 15:09
«Երևան Սիթի» սուպերմարկետում կասկածյալ գողը տեղափոխվել է մենեջերի սենյակ, որտեղ հանկարծամահ է եղել

Դեկտեմբերի 19-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 19:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության (կենտրոն) ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 02 խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտա, 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը 58-ամյա Լևոն Բ.-ն է. ով նշված սուպերմարկետում Երևանի բնակիչ, 26-ամյա Դալար Ա.-ի սայլակի միջից գողացել է նրան պատկանող պայուսակը, ինչը նկատել են անվտանգության աշխատակիցները:

Վերջիններս կասկածյալին ուղեկցել են մենեջերի աշխատասենյակ, որտեղ նա հանկարծամահ է եղել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին