Կարևոր իրադարձություններ

Հանձնաժողով է ստեղծվել՝ ուսումնասիրելու ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ի դոկտորական ատենախոսությունը. «Ժամանակ»

20 Դեկտեմբեր, 2019 09:29
Հանձնաժողով է ստեղծվել՝ ուսումնասիրելու ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ի դոկտորական ատենախոսությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամիսներ շարունակ ՀՊՏՀ ուսանողները, «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության անդամները ահազանգում են, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են copy-paste-ի դեպքեր։

Ինքը՝ Դիանա Գալոյանը, արձագանքելով այդ հրապարակումներին, հայտարարեց. «Ներկայիս կառավարությունը օբյեկտիվորեն անընդունելի է համարում ոչ բարեխիղճ գիտական վարքագիծը, որին պատշաճ գնահատական չի տրվել նախկինում, սակայն օրենսդրական բացի պատճառով սույն խնդիրը դեռ մնում է առկախված: Ուստի ինքս եմ գրավոր դիմում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին՝ հանձնաժողով ստեղծելու, իմ դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու և համապատասխան գնահատական տալու խնդրանքով»:

Փորձեցինք տեղեկանալ՝ ստեղծվե՞լ է նման հանձնաժողով, թե՞ ոչ։ ՀՊՏՀ-ից արձագանքեցին, որ տեղյակ չեն, իսկ ԿԳՄՍ նախարարությունից ասացին, որ ստեղծվել է հանձնաժողով, պատասխան կտրվի երկշաբաթյա ժամկետում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին