Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսում ձերբակալել են հայ ընտանիքի վրա հարձակում իրականացրած անձանց

19 Դեկտեմբեր, 2019 23:35
Լոս Անջելեսում ձերբակալել են հայ ընտանիքի վրա հարձակում իրականացրած անձանց

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է հանցավոր միության երեք անդամի, որոնք 2019-ի հուլիսին հարձակում էին գործել հայկական ընտանիքի դեմ Գլենդելում (Կալիֆոռնիա):

Ինչպես հաղորդում է CBS Los Angeles-ը, գործով ձերբակալվել են 35-ամյա Մայքլ Դինը, 31-ամյա Դեվեն Էլիսոնը և 39-ամյա Ջեսի Գրինը:

Հեռուստաալիքը նշում է, որ հուլիսի 20-ի գիշերը Հայաստանից ժամանակ 5 հոգանոց ընտանիքն ու նրանց ընկերները՝ Գլենդելում բնակվող զույգը,  Zone Laser Tag ժամանցային կենտրոնից դուրս գալուց հետո իրենց մեքենաներին են մոտենալիս եղել, երբ մի քանի դիմակավորված անձինք հարձակվել են նրանց վրա և կողոպտել՝ ատրճանակի սպառնալիքի ներքո:

Հարձակվողները կրակ էին բացել՝ վիրավորելով հայերից մեկին, որին կատարվածից հետո հոսպիտալացրել էին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին