Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու 1895 լրագրողները. կայացել է ՌԴ նախագահի տարեվերջյան մեծ ասուլիսը

19 Դեկտեմբեր, 2019 23:10
Պուտինն ու 1895 լրագրողները. կայացել է ՌԴ նախագահի տարեվերջյան մեծ ասուլիսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ունեցել է տարեվերջյան հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Տարվա ամենամեծ մամուլի ասուլիսին նա ամփոփել է տարին, պատասխանել բազմաթիվ հարցերի՝ մի քանի տասնյակ ոլորտներից:

Риа Новости-ն մի քանի տողով ներկայացրել է մեծ ասուլիսի ընթացքն ամբողջությամբ:

Միջազգային առեւտրի կենտրոնում Վլադիմիր Պուտինը ունեցել է իր նախագահության ընթացքում 15-րդ մեծ մամուլի ասուլիսը: Սա իր բնույթով տարին ամփոփելու յուրատիպ տեսակ է, որի հարցերը մանրակրկիտ մշակում են բոլոր մասնակից լրատվամիջոցները:

Ընդհանուր առմամբ, նախորդ բոլոր տարիների հանդիպումներում միասին Պուտինը լրագրողների հետ տարեվերջյան շփմանն է հատկացրել շուրջ 47 ժամ:

Այս անգամ հանդիպումը ռեկորդային է եղել հավատարմագրված լրագրողների թվով: Մամուլի ասուլիսին մասնակցելու համար գրանցվել է ԶԼՄ-ների 1895 ներկայացուցիչ, որը գրեթե 200-ով ավելի է, քան նախորդ տարի:

ՌԴ նախագահի ուշադրությունը գրավելու ամենալավ մեթոդն այս տարիներին եղել է հնարավորինս մեծ պաստառ ունենալը: Այս տարի, սակայն, նախագահի աշխատակազմից խնդրել են բավարարվել փոքր պաստառներով, որովհետեւ մեծերը խոչընդոտում են օպերատորների աշխատանքը:

Լրագրողների հետ տարեվերջյան մեծ ասուլիսի ֆորմատը Պուտինը սկսեց կիրառել 2001 թվականից: Այդ տարի էլ գրանցվել է բոլոր 15 ասուլիսներից իր տեւողությամբ ամենակարճը՝, 1,5 ժամ, իսկ տեւողությամբ ամենաերկարը շարունակում է մնալ 2008-ի հանդիպումը, երբ 4 ժամ 40 րոպե անդադար Պուտինը պատասխանել է լրատվամիջոցների 106 հարցի:

 

Լրահոս

Դիտել ավելին