Կարևոր իրադարձություններ

Վատիկանում խաչ է տեղադրվել՝ ի հիշատակ զոհված ներգաղթյալների

19 Դեկտեմբեր, 2019 21:43
Վատիկանում խաչ է տեղադրվել՝ ի հիշատակ զոհված ներգաղթյալների

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրահանգով հինգշաբթի օրը խաչ է տեղադրվել Վատիկանի Առաքելական պալատի մուտքի մոտ՝ ի հիշատակ զոհված ներգաղթյալների:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, սրբազան քահանայապետը հիշեցրել է, որ «քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ խաչը միևնույն ժամանակ վշտի և կորստի ու ապաշխարհության և փրկության խորհրդանիշն է»:

«Այս խաչը լուսավոր է. այն կոչված է ամրապնդելու մեր հավատը Հարությանը, մահվան նկատմամբ Քրիստոսի հաղթանակին: Անհայտ ներգաղթյալը, որը մահացել է նոր կյանքի հույսով, նույնպես այդ հաղթանակի մասնակիցն է»,- ընդգծել է Հռոմի պապը:

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել մի խումբ փախստականների հետ Ֆրանցիսկոս պապի հանդիպումից հետո, որոնք Հռոմ են ժամանել հունական Լեսբոս կղզուց:

 
 

Լրահոս

Դիտել ավելին