Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Նոր ավտոբուսները քաղաքին կծառայեն մինչև նոր տրանսպորտային ցանցը ներդրվելը՝ միջանկյալ շրջանում. Հակոբ Կարապետյան

19 Դեկտեմբեր, 2019 18:36
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Նոր ավտոբուսները քաղաքին կծառայեն մինչև նոր տրանսպորտային ցանցը ներդրվելը՝ միջանկյալ շրջանում. Հակոբ Կարապետյան

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ներկրված ավտոբուսների մասին գրառում է կատարել: «Մասնավոր ընկերության ներկրած երկու քաղաքային ավտոբուսներն, որոնց լուսանկարները այսօր տարածվել են ցանցում, կաշխատեն քաղաքապետարանի հետ համաձայնեցված երթուղիներում: Ընդ որում, դրանք քաղաքին կծառայեն մինչեւ նոր տրանսպորտային ցանցը ներդրվելը՝ միջանկյալ շրջանում: Եթե հիշում եք, այս տարվա օգոստոսին քաղաքապետ Մարությանը հանդիպել էր մասնավոր ուղեւորափոխադրողների հետ եւ առաջարկել՝ մինչեւ նոր երթուղային ցանցի ներդրումը թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ և մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը (հղումը՝ մեկնաբանութունում): Այս օգտագործած ավտոբուսների ներկրումը, ըստ էության, այդ առաջարկի արձագանքն է: Սա կարեւոր է իմանալ, որովհետեւ նոր տրանսպորտային ցանցի համար քաղաքի ձեռք բերելիք ավտոբուսների առաջ ընդհանրական պահանջներ են դրվելու, այդ թվում՝ բրենդինգի (գույնի, ձեւավորման եւ այլն)»,- գրել է նա: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին