Կարևոր իրադարձություններ

Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով

19 Դեկտեմբեր, 2019 17:53
Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով

Ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանը անվտանգության մարմիններում երկարամյա գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար այսօր`  Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով:

ԱԱԾ 101-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցած նիստում Նիկոլ Փաշինյանը շքանշանը հանձնել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանին:

94-ամյա Գոհար Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին:

Լեգենդար հետախույզը ծնվել է 1926 թվականի հունվարի 25-ին՝ Հայաստանի Լենինական (Գյումրի) քաղաքում: 1930-ականների սկզբին ընտանիքով տեղափոխվել են Իրան:

16 տարեկան հասակում մտել է իր ապագա ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը։

1943-ին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի խորհրդաժողովի անվտանգության ապահովման գործողությանը, որի ժամանակ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը:

Գոհար Վարդանյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։

 

Լրահոս

Դիտել ավելին