Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,64
    7,84

Կարևոր իրադարձություններ

Տևական ժամանակ է, ինչ քաղաքացիներին ո´չ պետհամարանիշ են տալիս, ո´չ էլ տեխանձնագիր.«Ժողովուրդ»

19 Դեկտեմբեր, 2019 08:20
Տևական ժամանակ է, ինչ քաղաքացիներին ո´չ պետհամարանիշ են տալիս, ո´չ էլ տեխանձնագիր.«Ժողովուրդ»

«Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներին ոչ պետհամարանիշ են տալիս, ոչ էլ տեխանձնագիր: Նրանց տրամադրվում է միայն ժամանակավոր ինչ-որ թուղթ, քանի որ Հայաստանում վերջացել է ավտոհամարանիշի հումքը՝ երկաթյա թիթեղը, ու տեխանձնագրի պլաստիկը:

Եվ ամենաուշագրավն այն է, որ ազգությամբ ղազախներն ու ռուսները, որոնք համարվում են ՀՀ-ից մեքենաների պոտենցիալ գնորդ, Վերին Լարսի անցակետում խնդիրներ են ունենում: Ու այս իրավիճա­կը խիստ զայրացրել է մեքենաների վաճառքով զբաղվող տնտեսվարողներին, որոնք այս ընթացքում մեծ դժ­վարությամբ են կարողանում իրենց մեքենաները վաճառել:

Ինչո՞ւ պատրաստ չենք նման հոսքի, չէ որ բոլորին էր հայտնի՝ մեքենաների մեծ հոսք է սպասվում մինչև 2020 թ. դեկտեմբերի վերջ: Այս խնդրի առնչությամբ «Ժո­ղովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից փոխանցեցին, որ այս տարվա ներկրված տրանս­պորտային միջոցների քանակի աննախադեպ աճով պայմանավորված՝ պաշտպանիչ թաղանթները հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում սպառվել են: Այսինքն՝ անպատրաստ են»,-գրում է թերթը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին