Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան աջակցել է Ղրիմում մարդու իրավունքների մասին նորացված բանաձեւին

18 Դեկտեմբեր, 2019 22:53
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան աջակցել է Ղրիմում մարդու իրավունքների մասին նորացված բանաձեւին

Միացյալ ազգերի կազմակերպությունը աջակցել է «Մարդու իրավունքների իրավիճակը Ղրիմի ինքնավար հանրապետությունում եւ Սեւաստոպոլ քաղաքում (Ուկրաինա)»  նորացված բանաձեւի կիրառումանը:

UNIAN ուկրաինական գործակալությունը հայտնում է, որ գլխավոր ասամբլեայի նիստը Նյու-Յորքում հեռարձակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:

Նշված փաստաթղթին կողմ է եղել ՄԱԿ-ի 65 անդամ-երկիր, դեմ՝ 23, ձեռնպահ է մնացել 83 երկիր:

Բանաձեւը վերաբերում է Ղրիմում մարդու իրավունքների պաշտպանությանը, որոնք, ըստ ներկայացնող կողմի, խախտվում են Ռուսաստանի Դաշնության կողմից որպես «օկուպացնող» պետություն:

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական առաքելության ներկայացուցիչը հայտնել է,  որ  բանաձեւի համահեղինակ է դարձել 38 երկիր: Փաստաթղթի հիմնական դրույթները վերաբերում են ագրեսիայի միջազգային իրավական սահմանմանը վերաբերող հղումներին, ինչպես նաեւ նախազգուշացմանը, որ ագրեսիայի արդյունքում տարածք կամ որեւէ այլ առավելություն ստանալը չի կարող ու չի համարվի իրավաչափ գործողություն:

Բացի այդ, բանաձեւով Ռուսաստանի Դաշնությունից պահանջվում է  «դադարեցնել Ղրիմի դեմոգրաֆիկ վիճակի փոփոխությանը միտված քայլերը՝ ընդ որում այնտեղ ռուսներով բնակեցնելով կամ այնտեղ ապրող բնակչությանը ՌԴ այլ տարածքներ տեղափոխելը»: Նաեւ փաստաթղթում դատապարտվում է Ղրիմի հակամարտության սկզբում Ռուսաստանի կողմից մի շարք անձանց ձերբակալումները, որոնք ավելի ուշ մեղադրվել են ահաբեկչության աջակցության մեջ:

Բանաձեւը պարունակում է նաեւ պահանջ ՝ անհապաղ ազատ արձակել Ուկրաինայի բոլոր ապօրինի ձերբակալված քաղաքացիներին եւ  ապահովել նրանց անվտանգ վերադարձը հայրենիք: Կոչ է արվում միջազգային հանրությանը շարունակել միջազգային իրավունքի շրջանակներում դատապարտել Ղրիմում մարդու իրավունքների  «ոտնահարումը Ռուսաստանի Դաշնության կողմից» ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում:

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղրիմում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանաձեւն առաջին անգամ քննարկել է  2016 թվականի դեկտեմբերին: Ադ ժամանակ բանաձեւին  աջակցել են 70 երկրներ, եւս 77 երկիր ձեռնպահ է մնացել, դեմ  է եղել 26-ը:

2017-ի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջին անգամ հաստատել է «Ղրիմի ինքնավար հանրապետությունում եւ Սեւաստոպոլում (Ուկրաինա)» մարդու իրավունքների հետ կապված»  նորացված բանաձևը:

2018-ի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նորից աջակցել է նույն բանաձեւի  նորացված տարբերակին:

 

Լրահոս

Դիտել ավելին