Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,64
    7,84

Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզն ամփոփել է մարզական տարին. լավագույն տասնյակի առաջատարը ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն է

18 Դեկտեմբեր, 2019 22:51
Շիրակի մարզն ամփոփել է մարզական տարին. լավագույն տասնյակի առաջատարը ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն է

Շիրակի մարզում մարզաշխարհի ներկայացուցիչներն ի մի են բերել տարվա արդյունքները: Ընտրել են 2019 թվականի լավագույն 10-ը մարզիկներին: Մեծահասակների տասնյակի առաջին եռյակը գլխավորում է Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը, 2-րդ տեղում է Աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, հունահռոմեկան ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, 3-րդ տեղը փակ գաղտնի քվեարկության արդյունքում զբաղեցրել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:

Երիտասարդների խմբում առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Վարազդատ Լալազարյանը՝ ծանրամարտ, Հովհաննես Մարգարյանը՝ հրաձգություն եւ Խաչատուր Պապիկյանը՝ազատ ոճի ըմբշամարտ:

2019 թվականի մրցաշրջանի լավագույն մարզիկների պատանիների եռյակում առաջատարը ազատ ոճի ըմբիշ Լյովա Գեւորգյանն է, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են ծանրամարտիկներ Գարիկ Կարապետյանն ու  Գևորգ Ղահրամանյանը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին