Կարևոր իրադարձություններ

Հազարավոր սովալլուկ ոզնիներ հեղեղել են Մեծ Բրիտանիայի փողոցները

18 Դեկտեմբեր, 2019 22:27
Հազարավոր սովալլուկ ոզնիներ հեղեղել են Մեծ Բրիտանիայի փողոցները

Մեծ Բրիտանիայի ոզնիների հիվանդանոցներում ասեղ գցելու տեղ չկա: Այդ մասին հայտնում է BBC News-ը:

Անձրևոտ ամռան պատճառով շատ բրիտանական ոզնիներ ձագեր են ունեցել սովորականից ուշ: Դրա հետևանքով աշնանը ծնված հազարավոր ոզնիներ չեն հասցրել բավականաչափ սնունդ ընդունել ձմեռային քնից առաջ և տանջվել են սովից: Նրանք չեն կարողացել քնել և թափառել են փողոցներով նույնիսկ օրվա ընթացքում, թեպետ նրանք սովորաբար վարում են գիշերային ապրելակերպ:

Սեպտեմբերին կենդանիների փրկությամբ զբաղվող դաժան վերաբերմունքից կենդանիների պաշտպանության շոտլանդական կենտրոնում հայտնվել է մոտ հազար ոզնի: Կլինիկան լեփ-լեցուն է, ուստի կազմակերպությունը կոչ է անում աջակիցներին՝ առանց ձկների պահածոյացված սնունդ նվիրաբերել սովալլուկ կենդանիների համար, որոնք լցվել են երկրի փողոցները:

Նորդ Էրշիրում վայրի կենդանիների փրկության կենտրոնում բուժվում է ավելի քան 90 սովալլուկ ոզնի:

«Որոշները շատ փոքր են և կշռում են 200 գրամից պակաս»,- ասել է ոզնիների կլինիկայի հիմնադիրներից մեկը՝ Գեյնոր Քրիստին:

 

Լրահոս

Դիտել ավելին