Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում բախվել են ՊՆ և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ավտոմեքենաները. Shamshyan.com

18 Դեկտեմբեր, 2019 21:48
Կոտայքի մարզում բախվել են ՊՆ և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ավտոմեքենաները. Shamshyan.com

Դեկտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արկադի Ենգիբարյանի վարած Opel մակնիշի 35 CT 540 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Հակոբ Ժամհարյանի վարած Ford մակնիշի 36 PG 358 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ։

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից մեկն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության, մեկն էլ՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին