Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացածը ոստիկանության նախկին աշխատակից է

18 Դեկտեմբեր, 2019 20:20
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացածը ոստիկանության նախկին աշխատակից է

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ВАЗ 21215 մակնիշի 35 MG 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Դդմաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արամ Քոչարյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Շավարշ Գրիգորյանը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին