Կարևոր իրադարձություններ

Կատարվածը թերևս ցույց է տալիս Ալիևի հիասթափությունը հանդիպման արդյունքներից

18 Դեկտեմբեր, 2019 13:44
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
 Կատարվածը թերևս ցույց է տալիս Ալիևի հիասթափությունը հանդիպման արդյունքներից

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տավուշում Ոսկեվան-Բաղանիս-Ոսկեպար-Կոթի գծով հրադադարի ռեժիմի խախտումը՝ հայկական դիրքերի ու բնակավայրերի վրա բացված կրակը, միանշանակ կրակոց էր Բրատիսլավայում նախարարական մակարդակով հանդիպման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության վրա, որի ճնշող մեծամասնությունը վերաբերում էր անվտանգության ու վստահության միջոցների ամրապնդմանը, ինչը հայկական կողմի առաջադրած նպատակներն են, բայց ոչ "սուբստանտիվ բանակցություններին", ինչը Ադրբեջանի փափագն էր։ Ի դեպ, Ադրբեջանի նման վարքագիծ նախկինում էլ դիտարկվել է։ Կատարվածը թերևս ցույց է տալիս Ալիևի հիասթափությունը հանդիպման արդյունքներից ու վեր է հանում հայաստանյան ընդդիմության մեղադրանքների ապոկալիպտիկ կանխագուշակումների սնանկությունը, թե Հայաստանի կառավարությունը տանուլ է տալիս բանակցությունները։ Ալիև-Մամեդյարովի պլանը՝ իր հայտնի հարցազրույցով հայաստանյան ընդդիմության միջոցով գեներացնել դժգոհության ալիք ընդդեմ իշխանությունների, տապալված է ու մնում է կրակելը։ Ու ուշադրություն դարձնենք, որ կրակել են ՀԱՊԿ սահմանի վրա․․․․

Թերևս այս ամենի մասին ամենայն մանրամասնությամբ շուտով՝ մի նոր վերլուծության մեջ։»

 

Լրահոս

Դիտել ավելին