Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ վարչակազմը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում. ԱՄՆ պետքարտուղարություն

18 Դեկտեմբեր, 2019 11:07
ԱՄՆ վարչակազմը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունելուց հետո։

«Ամերիկայի Ձայնը» Սենատի բանաձևի վերաբերյալ մեկնաբանությամբ դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը, որի խոսնակ Մորգան Օրտագուսը, ի պատասխան հարցմանը, գրավոր հայտնել է. «ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն այս հարցում արտացոլված են անցած ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հրապարակված հայտարարության մեջ»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 24-ին Սպիտակ տունը հանդես էր եկել ավանդական հայտարարությամբ, ուր խուսափել էր «ցեղասպանություն» եզրը օգտագործելուց՝ 1915 թվականի իրադարձությունները որակելով «Մեծ Եղեռն» և «20-րդ դարի զանգվածային ամենասարսափելի սպանդերից մեկը»:

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևը: Դրանից առաջ հոկտեմբերի 30-ին Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ անցկացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 405 բանաձևը:

 

Լրահոս

Դիտել ավելին