Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սողոմոնյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

18 Դեկտեմբեր, 2019 10:55
Դավիթ Սողոմոնյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 16-ին նոր որոշում է ստորագրել՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սողոմոնյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,-ասված է համապատասխան որոշման մեջ:

Սողոմոնյանը այս տարվա փետրվարից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հողաշինարարություն և հողային կադաստրի ամբիոնի վարիչն է, իսկ մինչ այդ Կադաստրի կոմիտեի վերահսկողության վարչության անշարժ գույքի հաշվառման տվյալների նկատմամբ վերահսկողության բաժնի առաջատար մասնագետն է եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին