Կարևոր իրադարձություններ

Նիդեռլանդների Սենատը միաձայն վավերացրել է ՀՀ- ԵՄ Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

18 Դեկտեմբեր, 2019 10:43
Հեղինակ՝ Տիգրան Բալայան
Նիդեռլանդների Սենատը միաձայն վավերացրել է ՀՀ- ԵՄ Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Նիդեռլանդների Սենատը միաձայն վավերացրել է ՀՀ- ԵՄ Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Երեկ ուշ երեկոյան Նիդեռլանդների Սենատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան– Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:


 

Լրահոս

Դիտել ավելին