Կարևոր իրադարձություններ

Աշոտ Աղաբաբյանը հարցաքննվել է. «Հրազդան»-ում 750 մլն դրամի ներդրման փոխարեն կատարվել է 280 մլն-ի ներդրում. «Ժամանակ»

18 Դեկտեմբեր, 2019 09:38
Աշոտ Աղաբաբյանը հարցաքննվել է. «Հրազդան»-ում 750 մլն դրամի ներդրման փոխարեն կատարվել է 280 մլն-ի ներդրում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը հարցաքննվել է մարզադաշտում կատարված ներդրումների և դրանց արդյունքում կատարված հնարավոր յուրացումների գործի շրջանակներում:

Աղաբաբյանը նշել է, որ 2012թ. կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՖՖ-ն «Հրազդան» մարզադաշտում պետք է 750 մլն դրամի ներդրում կատարեր, սակայն դատարանի որոշմամբ՝ ներդրման իրական թիվը 280 մլն է:

Անդրադառնալով Հայրապետյանի անձին՝ Աղաբաբյանն ասել է. «Նա ընդամենը խուճապի մեջ է, քանի որ վախկոտի մեկն է: Նա պատերազմի մասնակից չէ՝ ոնց փորձում է ներկայացնել, և դա արդեն հերիք է: Ինքը ով է, որ ինձ հետ համեմատվի»»:

 

Լրահոս

Դիտել ավելին