Կարևոր իրադարձություններ

Կուսակցությունների առևտրային գործունեությունը կարգելվի.«Հայաստանի Հանրապետություն»

18 Դեկտեմբեր, 2019 09:00
Կուսակցությունների առևտրային գործունեությունը կարգելվի.«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է.

««ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը մի շարք առանցքային հարցերի շուրջ եկել է ընդհանուր հայտարարի։ Արդեն իսկ համաձայնեցված են կուսակցությունների գործունեության ազատականացման, ֆինանսական թափանցիկության ավելացման, ֆինանսական վերահսկողություն իրականացնող մարմնի և դրա հետ կապված գործառույթների վերանայման և ընդլայնման, կուսակցությունների ներքին ժողովրդավարության տարրերի ներառման հետ կապված սկզբունքները։ Նախագծի փաթեթը ներառելու է ոչ միայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, այլև հարակից մի շարք իրավական ակտեր։

Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս այդ սկզբունքներն իրավական տեքստի փոխակերպելու փուլն է։ «Այսուհետ իրավաբանական անձինք չեն կարողանալու նվիրատվություններ անել կուսակցություններին։ Ֆիզիկական անձանց համար կուսակցություններին նվիրատվությունների սահմանաչափը վերանայվելու է, լինելու է մեկ առավելագույն սահմանաչափ թե անդամավճարների, թե նվիրատվությունների համար։ Այսօր նվիրատվություններն առանձին են, անդամավճարը՝ առանձին։ Արգելվելու է կուսակցությունների կոմերցիոն գործունեությունը, ներառյալ իրենց շարժական և անշարժ գույքի միջոցով եկամուտներ ստանալը»,- մանրամասնեց պատգամավորը։

Մի շարք հարցերի շուրջ դեռևս վերջնական տարբերակներ չկան, լավագույն լուծումները փնտրտուքի մեջ են։ Դրանցից մեկը վերաբերում է այն կազմակերպությունների բարեգործական գործունեությանը՝ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ, որոնք առնչություններ ունեն կուսակցությունների, քաղաքական գործիչների հետ։ Ներկայումս քննարկվում է վերջիններիս հաշվետվողականության հետ կապված հարցերը։ Մանրամասն կարգավորման ենթակա է ֆինանսական թափանցիկության ապահովման խախտումների պարագայում պատժամիջոցների կիրառման հարցը»»,-գրում է թերթը։

 

Լրահոս

Դիտել ավելին