Կարևոր իրադարձություններ

Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն

17 Դեկտեմբեր, 2019 19:18
Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն

Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու վերաբերյալ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Երևանի դատախազի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու վերաբերյալ Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու»,- ասաց Խաչատրյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քրեական հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն` քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի մասով:

 

Լրահոս

Դիտել ավելին